Jump to content

ՀՍՀ/ԷԼՊԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼՊԻՍ, Ելփիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի իյնուս գավառում, համանուն բերդից 6 կմ արեվելք, Արածանի գետի ափին: 1909-ին ուներ 65 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ, գյուղում գործում էին ձիթհանք և ջրաղաց: Ուներ քարաշեն եկեղեցի (Մ. Գևորգ) և դպրոց: Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: