Jump to content

ՀՍՀ/ԷԿԼՈԳԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԿԼՈԳԻՏ (հոլն.—տեսակավորում, ընտրություն), բյուրեղահատիկային ապար: Հիմնականում կազմված է նռնաքարերից և օմֆացիտից (տես Պիրոքսեններ): Քիմ. կազմով համանման է գաբրո-նորիտին, բայց ունի ավելի մեծ խտություն՝ 3350-4200 կգ/մ³: Հանդիպում է երկրակեղևի խորը մետամորֆիզմի գոտիներում հոծ զանգվածների, իսկ Հվ. Աֆրիկայի ու Արևելյան Սիբիրի ալմաստաբեր քիմբերլիտային խողովակներում՝ ապարաբեկորների ձևով: Ենթադրվում է, որ Երկրի մանթիայի վերին շերտը մայր ցամաքների տակ բաղկացած է Է-ից: