Jump to content

ՀՍՀ/ԷԿՈՆՈՄԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԿՈՆՈՄԻԿԱ (տնտեսություն վարելու եղանակ), հասարակության տնտեսակարգը՝ բազիսը բնութագրող հասարակական-արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի ամբողջություն: Որոշվում է արտադրության միջոցների սեփականատիրական հարաբերություններով: Կապիտալիզմի Է-ի հիմքը մասնավոր սեփականությունն է՝ կապիտալի ձևով, սոցիալիզմի-նը՝ հանրային սեփականությունը: Է. լայն իմաստով ընդգրկում է մարդկանց հարաբերություններն արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման պրոցեսներում, նեղ իմաստով՝ ժողտնտեսությունն է, նրա առանձին ճյուղերի Է.: Է. լայն առումով քաղաքատնտեսության, իսկ նեղ առումով մյուս տնտ. գիտությունների (արդյունաբերության Է., գյուղատնտեսության Է. ևն) ուսումնասիրության օբյեկտն է: