ՀՍՀ/ԷԿՏՈԴԵՐՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷԿՏՈԴԵՐՄ (էկտո… հուն. մաշկ), 1. բազմաբջիջ օրգանիզմների սաղմի արտաքին շերտ (արտաքին սաղմնաթերթիկ): Է-ից առաջանում են մաշկի էպիթելային ծածկույթը, էպիդերմիսը, նյարդային համակարգը, զգայարանները, աղիքային խողովակի առջևի և ետին բաժինները, ինչպես և ողնաշարավոր կենդանիների էկտոմեգենքիմը, որից հետագայում գոյանում են վիսցերալ կմախքը, պիգմենտային բջիջները և մաշկի շարակցահյուսվածքային շերտը: 2. Աղեխորշավոր կենդանիների մարմնի արտաքին պատ, որը կազմված է բջիջների մեկ շերտից:
