Jump to content

ՀՍՀ/ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ, 1. էլեկտրա և ռադիոտեխնիկական սարքերի, հաղորդման ու մշակման ապարատուրայի աշխատանքին խանգարող արտաքին պարազիտային էլեկտրամագնիսական դաշտերի ու խանգարումների ազդեցությունը նվազեցնելու եղանակ: Է. իրականացվում է էլեկտրական ու մագնիսական բարձր հաղորդականություն ունեցող մետաղե կամ մետաղապատ հողակցված էկրանի օգնությամբ, որի մեջ ամփոփում են կամ պարազիտային դաշտերի (խանգարումների) աղբյուրը կամ հենց պաշտպանվող սարքը, կամ էլ նրա առանձին տարրերը: 2. Հանքաբեր լուծույթների համար անթափանցելի մի շարք ապարների՝ այդ լուծույթների շարժումը կանգնեցնելու կամ կոնտակտի ուղղությամբ ուղղելու հատկությունը, որը արագացնում է հանքաառաջացումը: 3. Նավթի կամ գազի կուտակների սահմանափակումը անթափանց ապարներով, շերտի ուղղությամբ դեպի վերև, որն արգելում է նավթի կամ գազի հետագա տեղաշարժը: