Jump to content

ՀՍՀ/ԷՀՆԵՑԻՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՀՆԵՑԻՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիր գավառում, համանուն քաղաքից 22 կմ արեվելք, Արածանի գետի ձախ ափին: XX դ. սկգբին ուներ 60 տուն հայ: Բնակվում էին նաև թուրքեր: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի և եոկտեռ. վարժարան: հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: