ՀՍՀ/ԷՄԻՆ ԳԵՎՈՐԳ
ԷՄԻՆ Գևորգ (Մուրադյան Կարլեն Գրիգորի, ծն. 30.9.1919, Աշտարակ), հայ սովետական բանաստեղծ: ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Երևածի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ի հիդրոտեխնիկական բաժինը (1940): 1942-44-ին ծառայել է սովետական բանակում: 1956-ին ավարտել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները: Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում (1951 1954), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը (1968-72): 1973-ից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ում ավագ գիտաշխատող է: Է-ի առաջին ժողովածուի («Նախաշավիղ», 1940) բանաստեղծությունները կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են, բանաստեղծական ինքնության որոնումներ: «Խաղաղության ծխամորճը» (1942) ժողովածուում դրսեվորվեց նրա պոեզիայի քաղաքացիական շունչը: Է-ի ստեղծագործական հասունացման վկայությունը եղավ«Նորք» (1946) ժողովածուն: Հաջորդ տարիներին լույս են տեսել «Նոր ճանապարհ» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951), «Որոնումներ» (1955), «Երևանի լույսերը» (1957, ակնարկներ), «Մինչև այսօր» (1959), «Երկու ճամփա» (1962), «Այս տարիքում» (1968), «Քսաներորդ դար» (1970), «Դար, հող, սեր» (1974, ռուս., ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1976) գրքերը: Է-ի սցենարներով ստեղծվել են փաստավավերագրական կինոնկարներ, որոնցից «Յոթ երգ «Հայաստանի մասին» (1967) ֆիլմն արժանացել է անդրկովկասյան և ուկր. ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս-69», լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին: Է. հանդես է գալիս նաև Էսսեներով ու հոդվածներով, որոնցից լավագույնը «Յոթ երգ «Հայաստանի մասին» (1974) գիրքն է: Թարգմանել է Ա. Բլոկի, Վ. Մայակովսկու, Ն. Տիքմեթի, Ս. Եսենինի, Բ. Պաստերնակի, Լ. Արագոնի, Մ. Ցվետանայի, Լ. Մարտինովի, Մ. Ռիլսկու, Ռ. Տամզաթովի, Ե. Եվտուշենկոյի, Ա. Վոզնեսենսկու և ուրիշների ստեղծագործություններից, ինչպես նաև Է. Ռեմարկի «Ապրելու և մեռնելու ժամանակը» (1963) վեպը: Է-ի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով հրատարակվել են ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով, ինչպես նաև անգլ., լեհերեն, կորեերեն ևն) Երկ. Երկ. Ժող., 2 հ., հ. 1, Ե., 1975…
Գրկ. Դեմիրճյան Դ., Երկ. ժող., հ. 8, Ե., 1963: Զոր յան Ս., Երկ. ժող., հ. 6, Ե., 1962: Սողոմոնյան Ս., ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք 2, Ե., 1967: Սեակ Պ., Երկ. Ժող., հ. 5, Ե., 1974: Светлов М., Собр. соч., т. 3, М., 1975, с. 132—36 Aragon L., Litteratures So vietiques, P., 1955.
Ղ. Հայրապետյան
