Jump to content

ՀՍՀ/ԷՄՊԻՐԻԿ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՄՊԻՐԻԿ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանություն, որը ի հակադրություն մտահայեցողական ռացիոնալ հոգեբանության, հիմնված է «փորձի» վրա: Է. հ. նախապատրաստվել է XVII դ. փիլիսոփայության մեջ (Թ. Հոբս, Ջ. Լոկ), ձևավորվել է XVIII դ. և զարգացում ապրել XIX դ. 1-ին կեսին: Դասական ձև է ստացել Անգլիայում (Թ. Հարտլի): Է. հ-յան մեթոդաբանական հիմնավորումը տվել է Ջ. Ա. Միլը: XIX դ. 2-րդ կեսին Է. հ-յան առավել հայտնի ներկայացուցիչներն էին Անզլիայում՝ Ա. Բենը և Հ. Սպենսերը, Ֆրանսիայում՝ Ի. Տենը և Թ. Ռիբոն, Գերմանրայում` Ֆ. Բրենտանոն: Է. հ. ժամանակին (XVIII դ և XIX դ. 1-ին կես) ունեցել է դրական նշանակություն: Սակայն այն փորձել է հոգեկան երևույթներն ուսումնասիրել սոսկ փաստերի, բնական դիտումների և այլ միջոցներով հավաքված տվյալների վերլուծումով: Է. հ-յան արմատական թերությունը երևույթների սուբյեկտիվ-իդեալիստական, միևնույն ժամանակ մեխանիստական ըմբռնումն էր: Իրենց բնույթով էմպիրիկ են դասական դուալիզմը, Վունդտյան փորձարարական, ֆունկցիոնալ և կառուցվածքային հոգեբանությունը: