ՀՍՀ/ԷՅԿՈՒՄԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՅԿՈՒՄԵՆ, 1. երկրագնդի՝ հին հույներին հայտնի մասը՝ Հելլադա կենտրոնով: Ընդգրկում էր Հարավային, Կենտրոնական, Հարավ-Արևելյան Եվրոպան` մինչև Կասպից ծով, Փոքր և Առաջավոր Ասիան, Արաբիան, Հնդկաստանը և Հյուսիսային Աֆրիկան: 2. Երկրագնդի բնակեցված մասերի ամբողջությունը: Սկզբնապես Է. համընկել է այն մարզերին, որտեղ ավարտվել է մարդու ձևավորումը (Առաջավոր, Հարավային, Հարավ-Արեվելյան և Արևելյան Ասիա, Արևելյան Աֆրիկա և Եվրոպայի մի մասը): Այնուհետև բնակեցվել են երկրի՝ բնակության համար նպաստավոր այլ մասերում: Այժմ է-ից դուրս են մնում երկրագնդի բևեռային շրջանները, սակայն մարդը հետզհետե մուտք է գործում նաև այնտեղ:
