ՀՍՀ/ԷՅՆՇՏԵՅՆ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՅՆՇՏԵՅՆ (Ա. Էյնշտեյնի անունով), լույսի քվանտների քանակի չափման միավոր, կիրառվում է լուսաքիմիայում: 1 Է. որոշակի հաճախականության այնպիսի լույսի քվանտների թիվն է, որը լուսաքիմիական ռեակցունակ համակարգում առաջ է բերում 6,02252-1023 մոլեկուլի կամ նյութի 1 մոլի լուսաքիմիական փոխակերպում, այսինքն՝ 1 Է. հավասար է մեներանգ լույսի 6,02252-1023 քվանտի: 1 Է-ի Е էներգիայի և լույսի v հաճախականության կապն արտահայտվում է E 6,022521023 hv բանաձևով (հ-ը Պլանկի հաստատունն է):
