ՀՍՀ/ԷՆԹԱԼՊԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՆԹԱԼՊԻԱ (հուն.—տաքացնել), ջերմապարունակություն, նյութի (համակարգի) վիճակը նկարագրող թերմոդինամիկական ֆունկցիա: Որոշվում է H U pV բանաձևով, որտեղ Ս-ն համակարգի ներքին էներգիան է, p-ն՝ ճնշումը, V-ն՝ ծավալը: Իզոբար (p const) շրջելի պրոցեսի ընթացքում անջատվող (կլանվող) ջերմության քանակը հավասար է Է-ի փոփոխությանը: Է. թերմոդինամիկական պոտենցիալ է (տես Թերմոդինամիկա), եթե արտահայտվում է որպես ֆունկցիա ճնշումից և էնտրոպիայից: Միավորների միջազգային համակարգում Է. չափվում է ջ-ով:
Դ. Սեդրակյան
