ՀՍՀ/ԷՆԹԻՄԵՄԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՆԹԻՄԵՄԱ (հուն. կրճատ մտահանգում, մասնավորապես կրճատ սիլլոգիզմի տեսակ, երբ, որպես ինքնին հասկանալի, բաց է թողնվում նախադրյալներից մեկը կամ եզրակացությունը: Օրինակ, «Բոլոր մետաղները հաղորդիչ են, հետևաբար երկաթը հաղորդիչ է», այստեղ բաց է թողնված սիլլոգիզմի փոքր նախադրյալը՝ «երկաթը մետաղ է»: Սովորաբար հնարավոր է վերականգնել բաց թողնվածը, բայց երբեմն դժվար է, քանի որ միևնույն եզրակացությունը կարող է բխել տարբեր նախադրյալների համակցությունից: Է. գործածվում է հատկապես բանավոր խոսքում, երբ համատեքստն ապահովում է ենթադրվող նախադրյալի անբացահայտ հաշվառումը:
