ՀՍՀ/ԷՆՁԵԼԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՆՁԵԼԻՆ (Endzelins) Յանիս 10(22).2. 1873, Վալմիրի մոտ (այժմ՝ Լատվիական ՍՍՀ)—1.7.1961, գ Կոկնեսե, լատվիացի սովետական լեզվաբան, բալթիական լեզուների մասնագետ: ՍՍՀՄ ԳԱ թղթ-անդամ (1929), Լատվիական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946): Մեծ վաստակ ունի բալթիկ-սլավոնական լեզուների համեմատական ուսումնասիրության և այլ բնագավառներում («Սլավոնա-բալթիական էտյուդներ», 1911, «Հին պրուսերենի քերականություն», 1944, «Լատվերենի քերականություն», 1951, լենինյան մրցանակ, 1958): Լրացրել ու խմբագրել է Կ. Մյուլենբախի «Լատվերեն-գերմաներեն բառարան»ը (հ. 1-4, 1923-32, լրացուցիչ հ. 1 2, 1934—46):
