ՀՍՀ/ԷՆՑԵՖԱԼՈԳՐԱՖԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՆՑԵՖԱԼՈԳՐԱՖԻԱ (գլխուղեղ և … գրաֆիա), պնևմոէնցեֆալոգրաֆի ա, գլխուղեղի ռենտգենյան հետազոտության մեթոդ: Կատարվում է գլխուղեղի հեղուկային համակարգի մեջ, գոտկային և ծոծրակային պունկցիայի միջոցով կոնտրաստային նյութ (օդ, թթվածին ևն) ներարկելու շնորհիվ: Է. կիրառվում է գլխուղեղի ետվնասվածքային, բորբոքային, ուռուցքային և այլ բնույթի հիվանդություններ ախտորոշելու նպատակով:
