Jump to content

ՀՍՀ/ԷՆՖԻԱՃՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՆՖԻԱՃՅԱՆ Համբարձում Մկրտչի (1824, Կարին 16.3.1896, Թիֆլիս), հրատարակիչ, գրավաճառ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1846), աշխատել որպես ուսուցիչ: Եղբոր՝ Ավետիքի հետ բացել է գրավաճառանոց, վաճառել տարբեր լեզուներով գրականություն: Հավաքել և հետագայում Լազարյան ճեմարանին է հանձնել շուրջ 200 հայկ. հին ձեռագիր: 1859-ին Գ. Մելքումյանի հետ հիմնադրել է տպարան՝ ձուլարանով, տպագրել բազմաթիվ գրքեր, իսկ 1860-ից՝ իր հիմնադրած «Կռունկ հայոց աշխարհին» ամսագիրը: Է. օժանդակել է Ղ. Աղայանի (աշխատում էր իր տպարանում) և Պ. Պռոշյանի գրական աոաջին քայլերին: 1863-86-ին եղել է «Մեղու Հայաստանի» թերթի հրատարակիչը: Մ. Մխիթարյան