Jump to content

ՀՍՀ/ԷՊԻԹԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՊԻԹԵԼ (Էպի…հ հուն.—պտկիկ), 1. Է. կամ էպիթելային հյուսվածք, մարդու և կենդանիների հյուսվածքների տեսակ, որը հիմնականում կատարում է պաշտպանական, արտազատիչ, ներծծող ֆունկցիա: Է. բաժանվում է 2 մեծ ենթախմբի՝ ծածկութային և գեղձային: Առաջինները գոյացնում են ծածկող շերտ՝ արտաքին միջավայրի և օրգանիզմի միջև կամ պատում են որոշ օրգանների (օրինակ՝ աղիքների) ու խոռոչների ներքին պատերը: Գեղձային Է. կազմում է գեղձերի հիմնական մասը: 2. Բույսերի Է., բարակ պատեր ունեցող պարենքիմային արտազատող բջիջների ընդհանուր անվանում: Նշված բջիշները ներսից պատում են բույսերի որոշ օրգանները (առանձին մասեր) կամ արտազատում են տարբեր նյութեր կենսագործունեության համար: