ՀՍՀ/ԷՊՕՔՍԻԴԱՅԻՆ ԽԵԺԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՊՕՔՍԻԴԱՅԻՆ ԽԵԺԵՐ, սինթետիկ խեժեր, ստացվում են էպօքսիխումբ (C—C) պարունակող միացությունների և շարժունակ ջրածին ունեցող նյութերի (ֆենոլներ, սպիրտներ կամ ամիններ) փոխազդեցությունից: Կախված մոլեկուլային զանգվածից, լինում են պինդ կամ հեղուկ, խտությունը՝ 1000-135 Օ) կգ/մ³: Կայուն են քլորի, աղաթթվի և ֆոսֆորական թթվի նկատմամբ: Է. խ-ից պատրաստում են պլաստմասսաներ, ավիացիոն սոսինձներ, զանազան ապարատներ պաշտպանող ծածկույթներ, էլեկտրամեկուսիչ լաքեր և այլ նյութեր:
