Jump to content

ՀՍՀ/ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂՈՎՆԵՐ 1547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂՈՎՆԵՐ 1547, 1677, գաղտնի խորհրդակցություններ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու նպատակով: Օտար զավթիչների տնտ. կեղեքումներն ու կամայականությունները, հաճախակի կրկնվող պատերազմները հայ ժողովրդի տարբեր խավերում առաջացնում էին բուռն բողոքներ և ազատագրական ձգտումներ: Հայոց կաթողիկոս Ստեփանոս և Սալմաստեցին 1547-ին հրավիրեց խորհրդաժողով՝ «հայ տերերի» մասնակցությամբ: Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն ուղարկել Արևմուտք՝ եվրոպական երկրներից օգնություն հայցելու: Ժամանելով (1547) Վենետիկ՝ պատվիրակները «հայ տերեր»ի անունից աղերսագիր ներկայացրին (աշուն, 1548) դոժին, ապա մեկնեցին (գարուն, 1549) Հռոմ՝ Հուլիոս III պապի հետ բանակցելու: Սակայն եվրոպական պետությունների՝ Արևելքում հետապնդած գաղութատիրական նպատակները և պապի առաջ քաշած՝ հայերին դավանափոխելու Վատիկանի վաղեմի ծրագիրը ստեղծում են տարակարծություններ և ձգձգում բանակցությունները: Իր «երեսփոխան ու վաքիլ» Պետրոս արքեպիսկոպոսին թողնելով Հռոմում (ըստ երևույթին՝ բանակցությունները շարունակելու)՝ պապի հանձնարարականով կաթողիկոսը մեկնեց (1550) Վիեննա՝ Կարլոս V կայսեր մոտ, որի հետ բանակցությունները ևս շոշափելի արդյունքներ չտվին: Այստեղից պատվիրակները գնացին Լեհաստան՝ Սիգիգմունդ II-ի հետ բանակցելու, սակայն, Ստեփանոս Սալմաստեցու մահը (1552) վերջ դրեց քաղ. այդ առաքելությանը: 1677-ին Հակոբ Դ Ջուղայեցու հրավիրած ժողովին մասնակցում էր 12 մարդ՝ 6 արքեպիսկոպոս, 6 աշխարհիկ (վերջիններից հանվանե հայտնի են մելիք Իսրայելը, Կոստան բեյը և Աղաջանը): Քննարկվել է նաև Արևելյան Հայաստանի ազատագրության հետ կապված հայ ու կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերությունների հարցերը: Ընտրվեց գաղտնի պատվիրակություն (3 արքեպիսկոպոս, 3 մելիք) կաթողիկոսի գլխավորությամբ Եվրոպա մեկնելու՝ պապից և արմ. երկրներից օգնություն խնդրելու համար: Իմանալով այդ մասին՝ Երևանի խանը փորձեց խոչընդոտել, սակայն, նրա հետապնդումներից խուսափելով, Հակոբ Ջուղայեցին փախավ Վրաստան (հունիս, 1677) և Աղվանից ու վրաց կաթողիկոսների, Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի և այլոց հետ մշակեց հայ-վրացական համատեղ ազատագրական պայքարի ծրագիր: Որոշվեց, որ օգնություն ստանալու համար հայ պատվիրակները դիմեն Արևմուտքին, վրացիները՝ Ռուսաստանին: Բանակցությունները նախապատրաստելու համար 1679-ին Հակոբ Զուղայեցին Հռոմ ուղարկեց Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցի վարդապետին, իսկ ինքը դեկտեմբերին հասավ Կ. Պոլիս: Այնտեղ նա և մյուս պատվիրակները հանդիպումներ ունեցան Սսի կաթողիկոսի, պոլսահայ հասարակական գործիչների, այդ թվում Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանի հետ, որի խորհրդով կաթողիկոսը փորձեց համաձայնության գալ նաև Եղիազար Ա Այնթափցու հետ: Միաժամանակ այդ խնդրի շուրջ թղթակցություն սկսեց Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու հետ: Ակնկալում էր նաև Ռուսաստանի միջամտությունը: Սակայն, թուրք, իշխանությունների հարուցած խոչընդոտները Ա Հակոբ Ջուղայեցու մահը (1680, օգոստոս) խափանեցին պատվիրակների ուղևորությունը Հռոմ: Բայց պատվիրակության հետ Կ. Պոլիս հասած մելիք Իսրայելի որդուն՝ Իսրայել Օրուն, հաջողվեց գաղտնի մեկնել Եվրոպա և հետագայում հայ ազատագրական շարժմանը տալ ռուս, կողմնորոշում:

Գրկ. Զաքարիա Ագուլեցի, Օրագրութիւն, Ե., 19384 Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, Վաղ-պատ, 1870: Ալի շան Ղ., Հայ-Վենետ, Վնտ., 1896: Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Ե., 1959: Ս. Պողոսյան, Զ. Հարությունյան