ՀՍՀ/ԷՍԱՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՍԱՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1895-ին, Կ. Պոլսի Պեյօղլու թաղամասում, Մկրտիչ և Հովհաննես Էսայան եղբայրների միջոցներով: Ակզբում եղել է նախակրթարան: Հետագայում վերածվել է բարձրագույն կրթարանի (լրիվ միջնակարգ), որը 1930-ին դարձել է լիցեյ, իսկ 1935-ին՝ նորից միջնակարգ: 1922—40-ին աշակերտների թիվը տատանվել է 900—1200-ի միջև: Է. վ-ում միջնակարգ դպրոցների պետ. ծրագրով նախատեսվող առարկաներից բացի, ավանդվում են նան հայոց լեզու, օտար լեզուներ, նկարչություն, ձևագիտություն, երաժշտություն: 1975-ին վարժարանն ունեցել է մոտ 300 աշակերտ:
