Jump to content

ՀՍՀ/ԷՍԹԵՐԱՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՍԹԵՐԱՑՈՒՄ, սպիրտներից և թթվածնավոր թթուներից էսթերների ստացման ռեակցիա.

RCOOH R OH-RCOOR H₂O: Ռեակցիան դարձելի է, հետադարձը կոչվում է հիդրոլիզ: Դանդաղ է ընթանում, արագանում՝ ուժեղ թթուների առկայությամբ: Էսթերի ելքը մեծացնելու նպատակով վերցնում են թթվի կամ սպիրտի ավելցուկ: Հավասարակշռությունն աջ շեղելու համար միջավայրից թորելով հեռացնում են էսթերը (եթե ցածրաեռ է) կամ ջուրը: