ՀՍՀ/ԷՍԿԻՄՈՍԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՍԿԻՄՈՍԵՐԵՆ, էսկիմոսների լեզուն: Պատկանում է էսկիմոսալեուտյան լեզվախմբին: Խոսվում է ՄՍՀՄ-ում (Չուկոտիայում և հարակից վայրերում), Ալյասկայում, Կանադայում, Գրենլանդիայում: Խոսողների թիվը՝ մոտ 65 հզ.: Է. ունի մոտ 20 բարբառ: ՍՍՀՄ-ում ապրող էսկիմոսների լեզուն ունի 4 հիմնական ձայնավոր, 22 բաղաձայն, 2 հիմնական շերտ (ուժային և քանակային): Կցական համադրական լեզու է՝ թեքականության մասնակի տարրերով: Գոյականն ունի երկու հոլովում՝ պարզ և դիմաստացական, բայը՝ սուբյեկտի և օբյեկտի (խնդրի) ցուցիչներ: Այբուբենը (ասիական տարածքում) նախ՝ լատինագիր, իսկ 1937-ից՝ ռուսագիր:
Գրկ. Меновщиков Г. А., Эскимосский язык, в кн.: Языки народов СССР, т. 5, М., 1968.
