Jump to content

ՀՍՀ/ԷՍՏՐՈԳԵՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՍՏՐՈԳԵՆՆԵՐ, իգական սեռական հորմոններ: Արտադրվում են ձվարաններում (աննշան քանակությամբ նաև ընկերքում, մակերիկամներում) և խթանում երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը: Է-ից են էստրոնը կամ ֆոլիկուլինը, սինեստրոլը, էստրադիոլը, սիգետինը ևն: Է. կիրառվում են ձվարանների էնդոկրին գործունեության բացակայության, ծննդաբերական ուժերի թուլության ևն դեպքերում: Է. հայտնաբերվել են նաև բույսերում, ուր նրանց դերը դեռևս պարզաբանված չէ: