Jump to content

ՀՍՀ/ԷՍՔԻԼԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՍՔԻԼԵՍ (Մ. թ. ա. 525, էլևսիս—մ. թ. ա. 456, Սիցիլիա), հույն դրամատուրգ: Մասնակցել է պարսիկների դեմ մղված Մարաթոնի և Աալամիսի մարտերին: Պաշտպանել է գոյություն ունեցող կարգերը, պայքարել արմատական վերափոխումներ պահանջող խմբավորումների դեմ: Հյուրընկալվել է բռնապետ Հիերոնի արքունիքում, որտեղ գրել է իր անդրանիկ ողբերգությունը՝ նվիրված Էտնա քաղաքի կառուցմանը: Համարվում է ողբերգության հայրը: Է-ի մոտ 90 ողբերգություններից մեզ են հասել 7-ը: Առավել հայտնի են «Պարսիկներ» (472), «Յոթն ընդդեմ Թեբեի» (467), «Ագամեմնոն», «Պրոմեթևսը շղթայված» գործերը: Ողբերգություններում գերիշխողը ճակատագրի անխուսափելիության գաղափարն է: Է. կատարել է էական փոփոխություններ թատերական արվեստի բնագավառում, կրճատել է երգչախմբային հատվածները՝ մեծ տեղ հատկացնելով երկխոսություններին: Առաջինն է բեմ հանել երկրորդ դերասանին, մտցրել բեմական ձևավորում և արտաբեմական երաժշտություն

Երկ. Պրոմեթևսը շղթայված, տես՝ Հույն ողբերգակներ, Ե., 1950: Ս. Կրկյաշարյան