ՀՍՀ/ԷՎԱՆՍ ՌՈՆԱԼԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՎԱՆՍ (Evans) Ռոնալդ, ծն. 10.11.1933, Սենտ-Կատարին (Կանզասի նահանգ)ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային ուժերի գնդապետ: Ավարտել է Կանզասի համալսարանը (1957): ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1966-ից: 1972-ի դեկտ. 7-19-ը, Յու. Սեոնանի և Հ. Շմիտի հետ թռիչք է կատարել դեպի լուսին՝ «Ապոլլոն-17» տիեզերանավով, 1972-ի դեկտ. 14-ին դուրս է եկել բաց տիեզերք (այնտեղ մնացել է 1 ժ 7 ր):
