ՀՍՀ/ԷՎԿԼԻԴԵՍ
ԷՎԿԼԻԴԵՍ, Եվկլիդես (ծն. և մահ. թթ. անհտ.), հին հույն մաթեմատիկոս, ամբողջությամբ մեզ հասած մաթ. տրակտատներից առաջինի հեղինակը: Գործունեությունն ընթացել է Ալեքսանդրիայում, մ. թ. ա. III դ.: Գլխավոր աշխատանքն է «Սկզբունքները» (13 գրքով, լատինացված ձնը՝ «Տարրեր»), որի բովանդակությունն է՝ հարթաչափություն, տարածաչափություն և թվերի տեսության մի շարք հարցեր (տես էվկլիդեսի ալգորիթմ): Է. հանրագումարի է բերել «հունական մաթեմատիկան» և հիմք ստեղծել մաթեմատիկայի հետագա զարգացման համար: «Սկզբունքները» հայերենի է թարգմանել Անանիա Շիրակացին, որից մեզ միայն հատվածներ են հասել: Հայտնաբերվել է նան Գրիգոր րաբունապետ Կեսարացուն (XVII դ.) վերագրվող ամբողջական թարգմանությունը (հայերեն հրտ. «Երկրաչափութիւն Եվգլիտին», 1962): Է-ի մյուս մաթ. աշխատանքներից են. «Պատկերների տրոհման մասին» (պահպանվել է արաբ, թարգմանությամբ), «Կոնական հատույթներ» (նյութը մտել է Ապուտնիոս Պերգացու համանուն աշխատության մեջ): Է. աշխատանքներ ունի նաև աստղագիտության, օպտիկայի, երաժշտության վերաբերյալ:
