Jump to content

ՀՍՀ/ԷՎՈԼՅՈՒՏ ԵՎ ԷՎՈԼՎԵՆՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՎՈԼՅՈՒՏ ԵՎ ԷՎՈԼՎԵՆՏ (լատ. evolutus—փռված և evolventis—փռող), կորի էվոլյուտ կոչվում է իր կորության կենտրոնների բազմությունը, իսկ էվոլվենտ՝ իր շոշափողներին ուղղահայաց կորը (նկ.): Եթե r r (s)ը կորի բնական հավասարումն է, ապա Է. և Է-ի հավասարումներն են համապատասխանաբար՝ p r(s)R(s)n(s) և r(s)So—s)t(s), որտեղ s-ը բնական պարամետրն է, իսկ Տօ-ն՝ կամայական հաստատուն, R(s)ը կորության շառավիղն է, ո(s)ը՝ միավոր նորմալ վեկտորը, t(s)ը՝ միավոր շոշափող վեկտորը: Կորը իր Էվոլվենտի համար էվոլյուտ է, իսկ Էվոլյուտի համար՝ էվոլվենտ: Է. և Է-ի հիմնական հատկություններն են. 1. էվոլյուտի շոշափողը կորի նորմալն է, 2. էվոլյուտը կորի նորմալների պարուրիչն է, 3. էվոլվենտի CD և AB կորության շառավիղների տարբերությունը (տես նկ.) հավասար է էվոլյուտի AC աղեղի երկարությանը: Վերջին հատկության հիման վրա կորի էվոլվենտը կարելի է նկարագրել ավելի պատկերավոր՝ որպես CD թելի D ծայրակետի հետագիծ, երբ թելը փաթաթվում է կորին: