ՀՍՀ/ԷՎՈԼՅՈՒՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՎՈԼՅՈՒՑԻԱ (լատ. evolutio—ծավալում), 1. հասարակության ու բնության անընդհատ փոփոխությունները, դրանց ուղղվածությունը, կարգը և օրինաչափությունը: Այս դեպքում համակարգի որոշակի վիճակը հանդես է գալիս որպես նախորդող վիճակների քիչ թե շատ տևական փոփոխությունների արդյունք: 2. Դանդաղ, աստիճանական, քանակական փոփոխությունները, ի տարբերություն հեղափոխության: Է. և հեղափոխությունը զարգացման փոխկապակցված կողմերն են, և մեկի բացարձակացումը հանգեցնում է ծայրահեղ տեսությունների (մեխանիցիզմ, պատմական շրջապտույտի տեսություն ևն):
