ՀՍՀ/ԷՎՐԻԲԻՈՆՏ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՎՐԻԲԻՈՆՏ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, բուսական և կենդանական օրգանիզմների տեսակներ ու անհատներ, որոնք ապրում են միջավայրի տարբեր գործոնների ազդեցության պայմաններում: Տարբերում են Է. օ-ի երկու կատեգորիա. 1. տեսակներ, որոնց բոլոր անհատները էվրիբիոնտներ են, և 2. տեսակներ, որոնց առանձին պոպուլյացիաներ ապրում են տարբեր պայմաններում և ամբողջ տեսակը համարվում է էվրիբիոնտ, չնայած որոշ անհատներ ստենոբիոնտ են (տես Ստենոբրոնտ օրգանիզմներ): Ցամաքային կենդանիներից էվրիբիոնտ է գորշ արջը, որն ապրում է տաք ու ցուրտ, չոր և խոնավ շրջաններում, սնվում բուսական ու կենդանական բազմազան կերերով: Բույսերից էվրիբիոնտ է սոճին, որն աճում է տայգայում, տափաստանային գոտում, լեռներում ու հարթավայրերում:
