Jump to content

ՀՍՀ/ԷՏՅՈՒԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՏՅՈՒԴ (ֆրանս. etude, բառացի՝ ուսումնասիրում, վարժություն), վարժույթ, 1. կերպարվեստում. նօրինակի ուսումնասիրման նպատակով կատարված ստեղծագործություն: Գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական Է-ները նկարի, քանդակի են վրա աշխատելիս ծառայում են որպես նախապատրաստական նյութ:2. Երաժշտության մեջ. նվագի տեխնիկայի որոշակի հնար կիրառելու վրա հիմնված և կատարողի վարպետությունը բարձրացնելու համար նախատեսված գործիքային պիես:3. Թատերարվեստում. դերասանական տեխնիկան զարգացնելուն և կատարելագործելուն ծառայող վարժություն: Կազմվում է տարբեր բեմական գործողություններից՝ հանպատրաստից կամ մանկավարժի, ռեժիսորի մշակած ծրագրով՝ կերպարի վարքի, բնավորության որևէ գիծ խորացնելու նպատակով: