ՀՍՀ/ԷՐԱՏՈՍԹԵՆԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՐԱՏՈՍԹԵՆԵՍ, էրատոսթենես Կիրենացի (մ. թ. ա. մոտ 276—194), հույն գիտնական: Կրթությունն ստացել է Ալեքսանդրիայում և Աթենքում: Ղեկավարել է Ալեքսանդրիայի գրադարանը (Կալլիմաքոսի մահից հետո): Զբաղվել է մաթեմատիկայով (տվել է պարզ թվերը որոշելու եղանակ, որը հայտնի է «Էրատոսթենեսի մաղ» անվամբ), բանասիրությամբ, փիլիսոփայությամբ («Պլատոնիկ» երկխոսություն), ժամանակագրությամբ, երաժշտությամբ: Աստղագիտական աշխատանքներում նկարագրել է համաստեղությունները՝ համապատասխան առասպելներով: Առաջինն է չափել Երկրի միջօրեականի երկարությունը: Է-ի գործերից մեզ հասել են միայն պատառիկներ:
