Jump to content

ՀՍՀ/ԷՐԻԴԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՐԻԴԱՆ (լատ. Eridanus), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Կետ, Ցուլ, Օրիոն, Նապաստակ, Դանակ, ժամացույց, Հիդրա, Փյունիկ, Վառարան համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղը՝ Ախերնարը (a Էրիդանի), առաջին աստղային մեծության է.: Հս. միջին լայնություններից մասամբ երեվում է աշնանն ու ձմռանը: