Jump to content

ՀՍՀ/ԷՐՄԵՆԻ ՔՅՈՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՐՄԵՆԻ ՔՅՈՅ, Հայոց գյուղ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բալիկեսար վիլայեթի Բանդրմայի գավառում, Մարմարա ծովի ափին: Երեք կողմից շրջապատված է լեռներով, ունի քաղցրահամ ջրեր: XX դ. սկզբին ուներ 200 տուն թրքախոս հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և արհեստներով (քարհատություն): Գյուղը հիմնադրվել է XVI դ.: Կար եկեղեցի (Ս. Սարգիս) և Մեսրոպյան անունով երկսեռ վարժարան: