Jump to content

ՀՍՀ/ԷՐՈԶԻԱՅԻ ԲԱԶԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՐՈԶԻԱՅԻ ԲԱԶԻՍ, մակերևույթ, որի մակարդակին հասած ջրային հոսքը (գետ, գետակ) կորցնում է իր կենդանի ուժը և որից ցած չի կարող խորացնել իր հունը: Է. բ-ները լինում են ընդհանուր և տեղական: Ընդհանուր (կամ գլխավոր) Է. բ. համաշխարհային օվկիանոսի մակարդակն է: Տեղական (կամ ժամանակավոր) Է. բ. հոսուն լճերն են, վտակների՝ գլխավոր գետեր թափվելու տեղերը, ինչպես նաև կարծր ապարների ելքերը, որոնք դանդաղեցնում են գետի խորքային էրոզիան և առաջացնում սահանքներ: Է. բ-ի բարձրության փոփոխությունները (ծովի մակարդակի տատանումներ, երկրակեղևի դարավոր շարժումներ) ուղեկցվում են հովտի ներփորմամբ կամ նրա լցումով գետային նստվածքներով: