ՀՍՀ/ԷՓԼԹՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՓԼԹՈՆ (Appleton) Էդուարդ Վիկտոր (1892—1965), անգլիացի ռադիոֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1927-ից): 1924-ին ապացուցել է (անգլիացի ֆիզիկոս Բառնեթի հետ համատեղ) մթնոլորտում անդրադարձնող շերտի (իոնոլորտի E շերտ) գոյությունը 80-90 կմ, իսկ 1927-ին՝ 200—250 կմ բարձրության վրա: Առաջիններից մեկն է սկսել մշակել իոնոլորտում դիսպերսիայի և երկբեկման տեսությունը, ուսումնասիրել բևեռափայլերի, արեգակնային, երկնաքարային ակտիվության և իոնո-լորտային երևույթների կապը: Արժանացել է նոբելյան մրցանակի (1947):
