ՀՍՀ/ԷՔՍՊՈԶԻՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՔՍՊՈԶԻՑԻԱ, նախադրություն (լատ. expositio—բացատրություն, ցուցադրում, շարադրում), 1. q րականության մեջ. գեղարվեստական երկի սյուժեի բաղկացուցիչ մասերից: Է-ում նկարագրվում է այն միջավայրը, որտեղ ձևավորվել է հերոսների բնավորությունը, տրվում են գործողությունների ծավալման նախադրյալները: 2. Թանգարաններում և ցուցահանդեսներում որոշակիորեն համակարգված նյութի ցուցադրումը: 3. Երաժշտության մեջ. սոնատային ձևի կամ ֆուգայի առաջին մասը, որտեղ շարադրվում են հիմնական թեմաները: Սոնատային ալեգրոյի (սոնատային ձևի) Է. կազմված է մի քանի նվագամասից՝ գլխավոր, կապող, օժանդակ և ամփոփող:
