Jump to content

ՀՍՀ/ԷՔՍՏԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՔՍՏԱԶ (հուն—հիացմունք), հիացմունքի ծայր աստիճան, երբ մարդը հասնում է մոլեգնության և ինքնամոռացման: Է. կարող է ունենալ տարբեր մակարդակներ: Հաճախ սահմանափակում է գիտակցության ոլորտը, նվազեցնում ցավի, ձայնի և այլ գրգռիչների նկատմամբ եղած զգայությունը, կամ, երբ հիացմունքի առարկան առավել ուժգին և ցայտուն է տպավորվում, առաջացնում է հալյուցինացիա: Գոյություն ունեն սիրո, կարոտի, հավատի, հիացումի, սեքսուալ և այլ Է-ներ: Նկատվում են ինքնամոռացման, ինքնազոհաբերման երևույթներ: Հաճախ Է. կապված է լինում հոգեկան խանգարումների, հիստերիայի, խելացնոր վիճակների հետ: