ՀՍՀ/ԷՔՍՏԵՌՆԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՔՍՏԵՌՆԱՏ (լատ. externus—դրսի, կողմնակի), ուսումնական հաստատություններին կից քննություն հանձնելու համակարգ, նրանցում չսովորող անձանց համար: Էքստեռնը ստանում է տվյալ ուս. հաստատությունն ավարտողի բոլոր իրավունքները: Սովետական դպրոցում Է. մտցվել է 1935-ին: Այժմ Է. կարգով քննությունների հանձնումը անց է կացվում 8-ամյա և միջնակարգ դպրոցներում: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում չի կիրառվում:
