ՀՍՀ/ԷՖԵԲԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԷՖԵԲԻԱ (հուն. պատանի), պետական կազմակերպություն Հին Հունաստանում (Աթենքում, Սպարտայում) 18-20-ամյա ազատածին պատանիներին ռազմական և քաղաքացիական ծառայության պատրաստելու համար: Երկու տարի տևող ուսուցումը ընթանում էր ճամբարներում: 1-ին տարին պատանիներն զբաղվում էին մարմնամարզությամբ և ռազմ. վարժություններով, սովորում կառուցել ռազմ, ամրություններ, 2-րդ տարում անցնում էին կայազորային ծառայության, ուսումնասիրում ռազմածովային գործը, մասնակցում զորաշարժերին: Է. ավարտելուց հետո սաները դառնում էին լիիրավ քաղաքացիներ:
