Jump to content

ՀՍՀ/Ը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ը, հայերեն այբուբենի ութերորդ տառը: Անունն է ըթ: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Ունի բոլոր գրատեսակները փոքր տարբերություններով: Գրչագիր Ը գրվում է տողագծերի միջևուղղագիծ Ը գրվում է տողագծերի միջև, ուղղագիծ` Ը, և դեպի աջ թեքված` Ը: Մինչև XIII դ. օգտագործվել է որպես գրչության գիր, հետո երկաթագրի հետ միասին՝ որպես գլխագիր՝ բոլորգրում և շղագրում: Երկաթագիր С ստեղծվել է գրչագրի հենքից, միայն վերին նուրբը կորացել է՝ Ը: Որպես գրչության գիր օգտագործվել է մինչև XIII դ., որպես գլխագիր և վիմագիր՝ V դարից մինչև այսօր: Բոլորագիր Ը ստեղծվել է գրչագրից և բոլորակով նստում է տողի վրա՝ Ը: Համարյա անփոփոխ օգտագործվում է տպագրության մեջ: Շղագրում Ը նույն բոլորգիրն է՝ առանց գծերի հաստության: Նոտրգիր Ը բոլորգրից տարբերվում է միայն նուրբերի թավությամբ՝ С: Օգտագործվել է XIV—XIX դդ.: Ը նշանագրում է արդի գրական հայերենի միջին բարձրացման միջին շարքի ձայնավոր հնչյունը (հնչույթը): Բառասկզբում, պայթաշփական հնչյունակապակցություններից առաջ լսվող Ը գրվում է (ըմբիշ, ըղձալի), իսկ շչական պայթական հնչյունակապակցություններից առաջ լսվող ը չի գրվում (զգաստ, սկսել): Ե վ գրաբարում, և ժամանակակից հայերենում բաղաձայնների միջև լսվող ը չի գրվում և կոչվում է գաղտնավանկ ը: Այն գրվում է տողադարձի ժամանակ, երբ ասվում է նախորդ տողի վերջին և հաջորդ տողի առաջին վանկերում: Բարդ կամ ածանցավոր բառերում լսվող Ը գրվում է բառամիջում, երբ այն բառարմատի սկզբնատառ է, և նրանից առաջ արմատ կամ ածանց կա (արագընթաց, անընդունելի): Շեշտակիր ձայնավոր չէ և հնչյունափոխության չի ենթարկվում: Միայն մի քանի բառերում գաղտնավանկ Ը սղվում է (աստղ-աստղային, մանր-մանրանալ): Ձևաբանության մեջ հանդես է գալիս որպես հոդ որոշյալ, դիմորոշ (III դեմք) Որպես այբուբենի ութերորդ տառ նշանակել է ութ և ութերորդ, բյուրի նշանով (Ը) ութսուն հազար: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով (Ը դար ութերորդ դար):

Ա. Մաթևոսյան