ՀՍՀ/ԸՄՊԱՆԱԲՈՐԲ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԸՄՊԱՆԱԲՈՐԲ, ֆարինգիտ (հուն.—ըմպան), ըմպանի լորձաթաղանթի բորբոքում: Ըստ կլինիկական ընթացքի լինում է սուր և քրոնիկական: Սուր Ը-ի հարուցիչները ադենովիրուսներն են: Ընթանում է բերանի չորությամբ, ըմպանի ցավերով, քերծման զգացումով, լորձաթաղանթի կարմրությամբ, այտուցով, երբեմն՝ հազով: Քրոնիկական Ը-ի առաջացման պատճառներն են՝ բերանի խոռոչի և քթի հավելյալ ծոցերի բորբոքային պրոցեսները, կենցաղային և արտադրական վնասակար գործոնների ազդեցությունը: Բնորոշվում է ըմպանի ետին պատի լորձաթաղանթի չորությամբ, լորձային կեղևների առաջացմամբ, որոշ դեպքերում՝ լորձաթաղանթի գերաճումով և հաստացումով: Բուժումը, սուրի դեպքում բերանի խոռոչի տաք ողողումներ, քրոնիկականի՝ ըմպանին 1—10 անոց կոլարգոլի, պրոտարգոլի, լյապիսիս 1 անոց յոդզլիցերինի լուծույթներ քսելով:
