ՀՍՀ/ԸՆԴԴԻՄԱԽՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԸՆԴԴԻՄԱԽՈՍ (լատ. opponens—առարկող) առարկող, ընդդիմախոսող անձ՝ սովորաբար զեկուցողին կամ դիսերտանտին, ինչպես նաև բանավեճի մյուս մասնակիցներին: ՍՍՀՄ-ում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու դիսերտացիայի պաշտպանության ժամանակ նշանակվում է երկուսից ոչ պակաս, իսկ դոկտորական դիսերտացիայինը՝ երեքից ոչ պակաս պաշտոնական Ը.: Ոչ պաշտոնական Ը-ների թիվը դիսերտացիայի պաշտպանության ժամանակ չի սահմանափակվում: Ը. ելույթ է ունենում հասարակական պաշտպանության ընթացքում և մասնակցումգիտական խորհրդի քննարկմանը:
