ՀՍՀ/ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ Ա(ԸԱՔԻ), գիտահետազոտական հիմնարկ Երևանում: Հիմնադրվել է 1970-ին, ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրության Երևանի քիմիայի գիտահետազոտական ինստ-ի հիմքի վրա, ակադեմիկոս Մ. Գ. Մանվելյանի նախաձեռնությամբ: Ունի 4 բաժին, սինթետիկ սիլիկահողի ու երևանիտի, տեխնոլոգիական, անօրգանական աղերի, թթուների ու հիմքերի, ֆիզիկաքիմիական հետազոտությունների ու չափումների: Ինստ-ի 17 լաբորատորիաներում գիտաշխատողները զբաղվում են հանրապետության լեռնաապարների (անդալուզիտ, նեֆելինային սիենիտներ են), տուֆերի, պեռլիտների և կոմպլեքս վերամշակման այլ հարցերով: Ինստ-ին կից փորձնական գործարանում ստուգվում ու մշակվում են վերոհիշյալ նյութերի արտադրության տեխնոլոգիական պրոցեսները: Ինստ-ում ստացվել և ժողտնտեսության մեջ կիրառություն են գտել արժեքավոր նյութեր, օրինակ, նատրիումի, կալցիումի և կարբոնացված մետասիլիկատներ, տարբեր տեսակի ցեմենտներ, բժշկ. ապակիների հումք, երեվանիտներ ևն:
