ՀՍՀ/ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գույքի պատկանելությունը երկու կամ ավելի անձանց (ֆիզիկական, իրավաբանական): Կարող է պատկանել ինչպես անհատ անձանց (տան նկատմամբ մի քանի անձանց սեփականությունը), այնպես էլ կազմակերպությունների (հասարակական, սոցիալիստական): Լինում է ընդհանուր բաժնային և ընդհանուր համատեղ: Ընդհանուր բաժնայինի դեպքում մասնակիցների բաժինը որոշակի է: Գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ, վեճի դեպքում՝ դատարանի վճռով: Ընդհանուր համատեղ սեփականությունը (ամուսինների, կոլտնտեսային, մենատնտես գյուղացիական ծխերի) նախապես չի բաժանվում:
