ՀՍՀ/ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ընտրովի հասարակական մարմին ՍՍՀՄ-ում. ստեղծվում է հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ընդհանուր ժողովում (բաց քվեարկությամբ, երկու տարի ժամկետով): Ը. Դ-ում քննարկվում են աշխատանքային կարգապահության խախտումների, պետ. կամ հանրային մանր հափշտակության, անվայել վարքագծի հարցեր ևն: ՀՍՍՀ-ում Ը. Դ-ների ստեղծման, գործունեության և իրավասության հարցերը կարգավորվում են Ը. դ-ների 1964-ի կանոնադրությամբ:
