Jump to content

ՀՍՀ/ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ընտանիքի ապրելակերպի և մեծերի սիստեմատիկ, նպատակասլաց ազդեցությունը երեխաների վրա: Ը. դ-յան գլխավոր և ընդհանուր խնդիրն է երեխաներին կյանքի նախապատրաստելը: Պայմանավորված է հասարակական-տնտեսական կառուցվածքով, կուլտուրայի զարգացման մակարդակով: Դասակարգային-անտագոնիստական ֆորմացիաների ժամանակ կրել է դասակարգային բնույթ, ենթարկվել կրոնական և պահպանողական սովորությունների ազդեցությանը: Կապիտալիզմի օրոք Ը. դ-յան բովանդակության, միջոցների և մեթոդների մեջ երևան են եկել խոր հակասություններ, որոնք արտահայտել են բուրժուական հասարակության երևույթները: Երեխաների մեծ մասի մոտ զարգացել է էգոիզմը, հաշվենկատությունը: Պրոլետարական ընտանիքներում Ը. դ. համակված է եղել կոլեկտիվիզմի, պրոլետարական ինտերնացիոնալիզմի, շահագործողների նկատմամբ հակակրանքի հեղափոխական ոգով: Սոցիալիստական հասարակարգում Ը. դ-յան նպատակն է պատրաստել բազմակողմանի զարգացած, աշխատասեր անձ, որը պատրաստ լինի կատարելու սոցիալիստական համակեցության կանոնները, ունենա հետաքրքրություն ինքնուրույն աշխատանքի նկատմամբ (տես Ընտանիք), լայն մտահորիզոն, բարոյականության, մեծերի նկատմամբ հարգանքի, ազնվության և ճշմարտության, կարգապահության, բարեխղճության և այլ հատկանիշներ, սիրի բնությունը, արվեստը, գիտությունը (տես նաև Դաստիարակություն):

Գրկ. Крупская Н.К., О воспитании в семье, М., 1962 Макаренко А. С, Соч., т. 4, М., 1957.