ՀՍՀ/ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սովետական իրավունքի ճյուղ, կարգավորում է ամուսինների, երեխաների և ընտանիքի մյուս անդամների գույքային և անձնական հարաբերությունները: ՍՍՀՄ Ը. ի-ի հիմքում ընկած են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքները, միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսգրքերը: Ը. ի-ի համակարգը պարունակում է ընդհանուր և հատուկ մասեր: Ընդհանուր մասում սահմանված են Ը. ի-ի կարգավորման առարկան և մեթոդը, սուբյեկտներն ու օբյեկտները, ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները ևն: Հատուկ մասը կարգավորում է ամուսնության, ընտանիքի, ամուսինների, ինչպես նաև ծնողների իրավունքների ու պարտականությունների, աւմուսնալուծության, անչափահասների որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարաբերություններ: Սովետական Ը. ի-ի նպատակն է սոցիալիստական ընտանիքի ամրապնդումը, կնոջ և տղամարդու իրավահավասարության ապահովումը, ծնողական իրավունքների, մոր և երեխայի շահերի պաշտպանությունը ևն (տես Ծնողական իրավունքներ և պարտականություններ):
Գրկ. ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրք, Ե., 1969: Ղարախանյան Գ. Հ., Սովետական ընտանեկան իրավունք, գիրք 1, Ե., 1974: Белякова А. М., Ворожейкин Е. М., Советское семейное право, М., 1974.
Ս. Հովհաննիսյան
