Jump to content

ՀՍՀ/ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, 1. պետական իշխանության ներկայացուցչական մարմինների (նաև ժողովրդական դատարանների) ստեղծման կարգը սահմանող իրավական նորմերի համակցություն: Ը. ի-ի սկզբունքներն ամրապնդվում են սահմանադրություններում, ինչպես նաև իրավական այլ ակտերում (օրինակ, ՍՍՀՄ-ում՝ ընտրությունների մասին օրենքներում): 2. Պետ. իշխանության ներկայացուցչական մարմինների կազմավորմանը մասնակցելու քաղաքացու սուբյեկտիվ իրավունք: Արտահայտվում է ինչպես ձայնի իրավունք ունենալու, այնպես և անձամբ ժողովրդական դեպուտատ, ժողդատավոր ընտրվելու միջոցով: Դրան համապատասխան Ը. ի. լինում է ակտիվ (ընտրելու իրավունք) և պասսիվ (ընտրվելու իրավունք): Ակտիվ և պասսիվ Ը. ի-ից օգտվում են 18 տարեկան դարձած սովետական բոլոր քաղաքացիները: (ՍՍՀՄ Գերագույն սովետում ընտրվելու իրավունք տրվում է 21 տարեկան դարձած քաղաքացիներին): ՍՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում Ը. ի. Նաև քաղաքացիների՝ ընտրական հանձնաժողովներում ընտրվելու և աշխատանքներին մասնակցելու կամ այն ղեկավարելու, ինչպես նաև ժողովրդական դեպուտատների և ժողդատավորների աշխատանքի նկատմամբ հսկողություն իրականացնելու, անհրաժեշտության դեպքում նրանց ետ կանչելու հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքն է:

Հ. Խաչատրյան