Jump to content

ՀՍՀ/ԹԱԲԱՍԱՐԱՆԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԲԱՍԱՐԱՆԵՐԵՆ, թաբասարանների լեզուն: Պատկանում է իբերա-կովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան լեզուների լեզգիական լեզվախմբին: Խոսվում է Դաղստանի ԽՍՍՀ հվ. շրջաններում և հարակից որոշ վայրերում: Խոսողների թիվը՝ մոտ 55 հգ. (1970): Ունի 5 հիմնական ձայնավոր, 55 բաղաձայն: Շեշտը փոփոխական է: Գոյականի հիմնական կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը: Բայն ունի եղանակա-ժամանակային հարուստ ձևեր: