Jump to content

ՀՍՀ/ԹԱԲԱՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԲԱՐԻ (838 կամ 839—923), արաբ պատմիչ և աստվածաբան: Գրել է «Պատմություն մարգարեից և թագավորաց» աշխատությունը, որտեղ շարադրված է Սասանյան Պարսկաստանի, ապա Մուհամմեդի և առաջին խալիֆաների, Օմայանների և Աբասյանների պատմությունը՝ մինչև 915-ը: 963-ին Սասանյանների վեզիր ալ-Բալամին Թ-ի «Պատմություն ը թարգմանել է պարսկ., որից և թարգմանվել է այլ լեզուներով: Թ. գրել է նան Ղուրանի բազմահատոր մեկնությունը, որը հայտնի է «Տաֆսիր» անունով: Հայաստանի մասին Թ-ի տեղեկությունները վերաբերում են Սասանյանների և արաբ տիրապետության ժամանակաշրջաններին

Երկ. Annates quos scripsit AbuDjafar Mohammed ibn Djarir at-Tabari cum aliis .series 1—3, Lugduni—Batavorum, 1879—1901.

Ա. Տեր-Ղևոնդյան