ՀՍՀ/ԹԱԳԱԴԻՐ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱԳԱԴԻՐ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ, թագակապ ասպետություն, Հայոց արքունի գործակալություն Արշակունիների օրով (I—V դդ.): Ավանդաբար եղել է արքայատան խնամիական կապերով ազգական՝ Բագրատունիների իշխանական տան մենաշնորհը: Բագրատունիների նահապետը կամ գահակալ իշխանը կրել է «թագադիր» կամ «թագակապ ասպետ» տիտղոսը և գահակալական հանդիսավոր արարողության ժամանակ օրինադրել է արքայի թագը, կապել ապարոշը, զենքերը: Նա է հետևել Գահնամակով սահմանված արքունի կարգուկանոնին, գահակալ իշխանների «բարձ ու պատվին»:
Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934:
